ՀՅԴ-ական պատգամավորը հերքում է՝ իր նկատմամբ բռնություն չի գործադրվել 4 հոկտեմբերի 2018 - 10:28 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի պետի հետաքննության գծով տեղակալը հեռախոսազրույց է ունեցել «Հ.Յ. Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Ռուզան Առաքելյանի հետ՝ կապված մամուլում շրջանառվող այն տեղեկությունների հետ, թե իբր հոկտեմբերի 2-ին Ազգային ժողովի տարածքում խոհրդարանը ցրելու պահանջով հանրահավաքի մասնակիցները բռնություն են գործադրել պատգամավորի նկատմամբ, հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը: Առաքելյանը ոստիկանության ծառայողին հայտնել է, որ իր նկատմամբ բռնություն չի գործադրվել․ ընդամենը վեճ է տեղի ունեցել հավաքված կանանցից մեկի հետ։ Ինքն այդ մասին տեղեկացրել է նաև ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանին։ Պատգամավորը շնորհակալություն է հայտնել ոստիկանությանը մտահոգության համար և խնդրել, որ այդ կապակցությամբ իրեն չայցելեն, ոչ էլ հրավիրեն ոստիկանություն։ Ավելի վաղ, խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանն ասել էր, թե բռնություն է գործադրվել Ռուզան Առաքելյանի հանդեպ և հորդորել էր վարչապետին հանձնարարել իրավապահ մարմիններինն նյութեր նախապատրաստել: ՀՀԿ-ական պատգամավորն ասել էր նաև, որ հոկտեմբերի 2-ի հանրահավաքին «ապակիներ են ջարդվել, մեքենաներ են վնասվել»: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ խոստացել էր հանձնարարել իրավապահներին ուսումնասիրել Աշոտյանի հրապարակած տեղեկությունը: Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, վարչապետը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ այդ տեղեկությունները չեն հաստատվել: «Առաջարկում եմ, որ պարոն Աշոտյանը հատ-հատ հրապարակի դեպքերը, որպեսզի ոստիկանությունը դրանք հետաքննելու հնարավորություն ունենա», - ասել է վարչապետը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |