Facebook-ից տվյալների հերթական արտահոսքի փաստով հետաքննություն է սկսվել 4 հոկտեմբերի 2018 - 11:20 AMT PanARMENIAN.Net - Տվյալների պաշտպանության իռլանդական հանձնաժողովը (IDPC) հետաքննություն է սկսել Facebook-ից տվյալների հերթական արտահոսքի փաստով, որի արդյունքում ոճրագործներին կարող էր հասանելի դառնալ 50 մլն աքաունթ: Հետաքննության ընթացքում հանձնաժողովը մտադիր է ստուգել, թե ինչպես է Facebook-ը կատարում անձնական տվյալների անվտանգության ապահովման իր պարտավորությունները, նշվում է հաղորդագրության մեջ, գրում է «Վեդոմոստին» The Wall Street Journal-ի վրա հղումով: IDPC-ն տվյալների պաշտպանության գծով Եվրամիության գլխավոր կանոնակարգողն է: Ըստ պարբերականի, հանձնաժողովը կարող է տուգանել Facebook-ը գլոբալ հասույթի 4%-ով, այսինքն՝ 1,6 մլրդ դոլարով: Սա կլինի տվյալների պաշտպանության մասին եվրոպական նոր օրենքի իրական կիրառման առաջին ծավալուն նախադեպը: Ավելի վաղ Facebook ընկերությունը հայտարարել էր, որ սոցցանցի դեմ հզոր կիբերհարձակում է ձեռնարկվել, որի հետևանքով մոտ 50 մլն աքաունթ է վնասվել:Ոճրագործներն օգտվել են «Տեսնել ինչպես» գործառույթի հետ կապված խոցելիությունից՝ նրանց հաջողվել է առևանգել հասանելիության բանալիները, որոնք թույլ են տալիս օգտատերերին չներմուծել լոգինն ու գաղտնաբառը սոցցանցի յուրաքանչյուր կիրառման ժամանակ: Այդ բանալիների շնորհիվ հաքերները կարողացել են հսկողություն հստատել աքաունթների հանդեպ: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ սոցցանցը փոխել է 90 մլն աքաունթի մուտքի բանալիները: Այդ պատճառով այդ օգտատերերը ստիպված են եղել նորից գրանցել իրենց լոգինը: Ըստ սոցցանցի, գաղտնաբառը փոխելու կարիք չկա: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |