Ահաբեկչության քարոզը կքրեականացվի![]() 4 հոկտեմբերի 2018 - 11:46 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունը հաստատել է ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման և միջազգային ահաբեկչության հրապարակային կոչերը, նշված հանցանքների կատարումը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը քրեականացնելու նախագիծը: Կկիրառվեն տուգանքներ՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով կամ կալանք` երկուսից երեք ամիս ժամկետով կամ ազատազրկում` առավելագույնը երեք տարի ժամկետով: «Ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման և միջազգային ահաբեկչության հրապարակային կոչերը, նշված հանցանքների կատարումը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով կամ կալանքով` երկուսից երեք ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով», - նշվում է նախագծի մեջ: Նշվում է, որ ահաբեկչական գործողությունների կատարմանն ուղղված հրապարակային կոչերի համար քրեական պատասխանատվություն նախատեսող նորմեր ունենալու պետությունների որդեգրած հիշյալ քաղաքականությունը բխում է նաև «Ահաբեկչության կանխարգելման մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի 5-րդ հոդվածի պահանջից: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |