«Սասնա Ծռերը» ավտոերթ են իրականացնելու դեպի Արցախ

«Սասնա Ծռերը» ավտոերթ են իրականացնելու դեպի Արցախ

PanARMENIAN.Net - Նորաստեղծ «Սասնա Ծռեր» կուսակցությունն ավտոերթ է կազմակերպում դեպի Արցախ` մասնակցելու այնտեղ կուսակցության մասնաճյուղի հիմնադիր համագումարին, հայտնում է կուսակցության մամուլի ծառայությունը:

Այն տեղի է ունենալու նոյեմբերի 17-ին: Ավտոերթի մասնակիցները մի քանի օր կշրջեն նաև Արցախի քաղաքներում ու գյուղերում, հանդիպումներ կունենան արցախցիների հետ:

2015 թվականի հունվարի 31-ին «Սասնա Ծռեր» կուսակցության ակունքներում կանգնած «Հիմնադիր խորհրդարանի» անդամները Երևանից «100-ամյակն առանց ռեժիմի» կարգախոսով ավտոերթ էին նախաձեռնել դեպի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, սակայն Քաշաթաղի շրջանում բռնության էին ենթարկվել ԼՂ ոստիկանների կողմից, ջարդվել էին նրանց մեքենաները:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---