Աշոտյանը «վնասված մեքենաների» մասին. Վարչապետն ինձ վերագրել է բաներ, որոնք չեմ ասել (վիդեո) 4 հոկտեմբերի 2018 - 15:11 AMT PanARMENIAN.Net - ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն «իրեն է վերագրել բաներ, որն ինքը չի ասել» խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում: Պատգամավորը մասնավորապես գրել է, որ ինքը ելույթի ընթացքում ասել է՝ հոկտեմբերի 2-ին ԱԺ-ն լուծարելու պահանջով հանրահավաքի ընթացքում «մեքենաներ են վնասել», սակայն «խոսքը չէր գնում ԱԺ աշխատակազմի մեքենաների մասին, ինչպես որոշ ԶԼՄ-ներ են փորձել ուղղորդված ներկայացնել»: Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, վարչապետը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ այդ տեղեկությունները չեն հաստատվել: Նա առաջարկել էր, Աշոտյանին հատ-հատ հրապարակել դեպքերը, որպեսզի ոստիկանությունը դրանք հետաքննելու հնարավորություն ունենա: Աշոտյանը իր գրառման մեջ անձամբ չի հիշատակել որևէ կոնկրետ դեպք, այլ գրել է, որ այդ դեպքերի մասին հիշատակել է մամուլը: Անդրադառնալով ԱԺ «Հ.Յ. Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Ռուզան Առաքելյանի հետ տեղի ունեցած միջադեպին, Աշոտյանը հիշեցրել է, որ նա չի օգտագործել «բռնություն» բառը, փոխարենն ասել է, որ իրավապահները պետք է զբաղվեն «երեկ տեղի ունեցածով» (նկատի ունի՝ հոկտեմբերի 2-ի հավաքի ընթացքում պատգամավորի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպով): Մինչև այդ՝ հոկտեմբերի 3-ին, պատգամավոր Առաքելյանը, հերքելով իր նկատմամբ ցուցարարների կողմից բռնություն գործադրելու մասին մամուլում շրջանառվող լուրերը, իր հետ կապ հաստատած ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի պետի հետաքննության գծով տեղակալին ասել էր, որ իր հետ «տեղի ունեցածը» վեճ էր հավաքին մասնակցած կանանցից մեկի հետ: Ընթերցեք նաև՝ «Կաշիդ կքերթեմ». Միհրան Պողոսյանը սպառնացել է ցուցարարներին»: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը Մայիսի 18–ին մետրոն կաշխատի մինչև ժամը 01։00–ն Դա պայմանավորված է «Թանգարանների գիշեր» միջոցառումով Հաջիևն ու Սալիվանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը Նրանք քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր |