Գուլպաների սիրահար Կանադայի վարչապետին «հայեցի» նվեր է սպասում Երևանում![]() 4 հոկտեմբերի 2018 - 18:38 AMT PanARMENIAN.Net - Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն կժամանի ՀՀ՝ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին: Այդ կապակցությամբ իր յուրահատուկ գուլպաներով բոլորին հայտնի վարչապետի համար Հայաստանում պատրաստվել է հատուկ նվեր՝ հայկական դրոշի գույներով «վարչապետական» գուլպաներ: Մտահղացման հեղինակը դիզայներ Էդուարդ Քանքանյանն է: Նրա խոսքով՝ պատրաստվել է հատուկ գուլպաների 2 զույգ՝ Կանադայի և ՀՀ վարչապետերի համար: «Մենք նվերի փաթեթները փոխանցել ենք կառավարություն, որտեղ խոստացել են, որ կփոխանցեն Կանադայի վարչապետին»,- պատմել է PanARMENIAN.Net -ին Քանքանյանը: Դիզայները հույս ունի, որ նվերը Տրյուդոյին անձամբ կփոխանցի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական միջավայրում, և դա կհայտնվի միջազգային մամուլում, ինչը, Քանքանյանի կարծիքով, Հայաստանի համար շատ դրական էֆեկտ կունենա: Նրա խոսքով՝ նվերը փոխանցելու գաղափարը կներկայացվի կանադական կողմին. «Հուսով եմ՝ իրենց կողմից չեն մերժի»: Նվերի փաթեթի մեջ, բացի գուլպաներից, ընդգրկվել է նաև հայկական կոլեկցիոն կոնյակ: Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովն անցկացվելու է Երևանում 2018-ի հոկտեմբերի 11-12-ին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |