Տիգրան Բալայանը՝ Նիդերլանդներում ՀՀ դեսպան![]() 4 հոկտեմբերի 2018 - 20:40 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը նշանակվել է Նիդերլանդներում ՀՀ դեսպան։ Մեկ այլ հրամանագրով Բալայանը նշանակվել է Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Հաագա): «Եզրագծին մոտեցավ Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակի իմ տասնամյա ծառայությունը։ Երախտագիտությամբ ընդունել եմ եվրոպական երկրներից մեկում ՀՀ դեսպանի պաշտոնը ստանձնելու առաջարկը»,-նշել է Բալայանը ֆեյսբուքյան իր էջում։ Բալայանն ԱԳՆ խոսնակ էր 2008 թվականից։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |