Հակոբ Արշակյանը նշանակվել է տրանսպորտի նախարար

Հակոբ Արշակյանը նշանակվել է տրանսպորտի նախարար

PanARMENIAN.Net - Հակոբ Արշակյանը նշանակվել է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է հրամանագիրը:

Հրամանագիրը ստորագրվել է, հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով։ Հակոբյանը ԲՀԿ-ից էր:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---