ԱՄՆ Սենատը Գոլոդոմորը ճանաչել է ուկրաինական ժողովրդի ցեղասպանություն![]() 5 հոկտեմբերի 2018 - 12:37 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Սենատը միաձայն բանաձև է ընդունել 1932-33թթ. մեծ սովը՝ Գոլոդոմորը, ուկրաինական ժողովրդի ցեղասպանություն ճանաչելու վերաբերյալ: «Շնորհակալ ենք ԱՄՆ Սենատին և բանաձևի գլխավոր համահեղինակներ Ռոբերտ Պորտմանին և Ռիչարդ Դուրբինին այդ պատմական որոշման համար»,-հայտարարել է Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանատունը: Ընդունված փաստաթղթում դատապարտվում են մարդու իրավունքների սիստեմատիկ խախտումները, այդ թվում ինքնորոշման և խոսքի ազատության ոտնհարումը, որ կատարել են ԽՍՀՄ իշխանություններն ուկրաինացի ժողովրդի դեմ, ինչպես նաև խորին ցավակցություն է հայտնվում սովի զոհերին և նրանց հարազատներին, գրում է Deutsche Welle-ն: Բացի այդ, բանաձևով կոչ է արվում տարածել տեղեկատվությունը ուկրաինացի ժողովրդի ողբերգության մասին՝ իրազեկվածությունն աշխարհում բարձրացնելու նպատակով: Ինչպես հայտարարել է Ուկրաինայի դիվանագիտական ներկայացուցչությունը, նմանատիպ բանաձևի նախագիծ է ընդունել նաև ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեն, որը քննարկվելու է նաև ընդլայնված նիստում: Ըստ Ուկրաինայի Ժողովրդագրության և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի, Ուկրաինայի կորուստները 1932-34թթ. գոլոդոմորի հետևանքով զանգվածային մահացության պատճառով կազմել են 3,9 մլն մարդ, ինչը կազմում է Ուկրաինայի բնակչության 13 տոկոսը: Ըստ հետազոտողների, այդ շրջանում ԽՍՀՄ-ում ընդհանուր առմամբ սովից մահացել է 8,7 մլն մարդ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |