Տանկերի արդիականացման միջոցների մի մասը ՀՀ-ում կարտադրվի![]() 5 հոկտեմբերի 2018 - 14:15 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը կարտադրի տեխնիկական միջոցների մի մասը, որի օգնությամբ կատարվում է Տ-72 տանկերի արդիականացումը: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԶՈՒ սպառազինության հարցերով վարչության զրահատանկային ծառայության շահագործման և ծրագրման բաժնի պետ, գնդապետ Զորայր Գաբրիելյանը: Ըստ նրա, դեռևս 2 տարի առաջ զինված ուժերում մտածում էին, թե տանկերի արդիականացման որ տարբերակն ընտրեն: Ընտրությունն արդեն արվել է: «Բանակցային այնպիսի փուլում ենք, որ կոնկրետացումը որոշակի գաղտնիության հետ է կապված: Աշխատանքներն արդեն տարվում են: Խոսքը ոչ միայն Բ3 մոդիֆիկացիայի մասին է»,- ասել է Գաբրիելյանը: Ըստ նրա, տեխնիկայի զարգացման պայմաններում, սխալ է շեշտը դնել արդիականացման մեկ ուղղության վրա: Ըստ Գաբրիելյանի, վերջին 2 տարիներին բանակը փորձում է լուծել իր հարցերը ոչ միայն այլ երկրների հետ համագործակցության, այլ նաև սեփական գիտատեխնիկական ներուժի հաշվին: «Բ3-ում տեխնիկական սարքերի մի մասը կլինի հայկական արտադրության: Բացի Տ-72Բ3 մոդիֆիկացիայից, կան նաև Տ-72Ա տանկեր, որոնք ավելի վաղ շրջանում են արտադրվել: Մենք մտածում ենք նաև այդ տանկերի արդիականացման ուղղությամբ»,- ասել է Գաբրիելյանը: Նա նշել է, որ աշխատանքները տարվում են հետևյալ ուղղություններով՝ կատարելագործել կրակի կառավարման միջոցները, ներնել պաշտպանության միջոցներ, տարբեր եղանակային պայմաններում և օրվա տարբեր ժամերին հնարավորությունների ավելացման ուղղությամբ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |