Ֆրանկոֆոնիայի օրերին ոստիկանությունում օպերատիվ շտաբ կգործի![]() 5 հոկտեմբերի 2018 - 14:44 AMT PanARMENIAN.Net - Երևանում Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի օրերին պատշաճ հասարակական կարգ պահպանելու և հասարակական անվտանգության բնականոն ընթացքն ապահովելու նպատակով ստեղծվել է օպերատիվ շտաբ: Այն ստեղծվել է ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի հրամանով: Շտաբը շուրջօրյա ռեժիմով գործելու է հոկտեմբերի 6-13-ը: Օպերատիվ շտաբի ղեկավար է նշանակվել ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Աղասի Կիրակոսյանը: Օպերատիվ շտաբը գագաթնաժողովի ամբողջ ընթացքում համակարգելու է տեղեկատվության հավաքման և ամփոփման, վերակարգերի ծառայության հսկողություն իրականացնող, օպերատիվ, արագ արձագանքման, նյութատեխնիկական ապահովման խմբերի աշխատանքը: Օպերատիվ շտաբը շուրջօրյա գործելու է հոկտեմբերի 6-ի ժամը 9-ից մինչև հոկտեմբերի 13-ի ժամը 24-ը: Օպերատիվ շտաբի հսկողության ու համակարգման դաշտում կլինի օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ կամ նրանց մասնակցությամբ կատարված իրավախախտումների, հանցագործության դեպքերի, պատահարների, ինչպես և օտարերկրյա քաղաքացիներին առնչվող միջադեպերի վերաբերյալ ողջ տեղեկատվությունը` հասարակական կարգի պատշաճ ապահովման և արագ արձագանքելու նպատակով: ՀՀ ոստիկանությունն անում է ամեն ինչ Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովի ընթացքում պատշաճ հասարակական կարգ ու անվտանգություն ապահովելու ուղղությամբ և ակնկալում է քաղաքացիների սրտացավ աջակցությունն այդ գործում, ասվում է ոստիկանության հայտարարության մեջ: Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովն անցկացվելու է Երևանում 2018-ի հոկտեմբերի 11-12-ին:Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի շրջանակներում Հայաստանում հոտկեմբերի 10-ին կայանալիք Ֆրանկոֆոն տնտեսական ֆորումն անցկացվելու է Ծաղկաձորում: ֆորումին հրավիրվելու են միջազգային և տարածաշրջնային տնտեսական կառույցների ղեկավարներ, սահմանափակ թվով անվանի գործարարներ՝ ամբողջ ֆրանկոֆոն աշխարհից։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |