Էդվարդ Նալբանդյան. Հայաստանը մեծ նշանակություն է տալիս իր ապագա նախագահությանը ՀԱՊԿ-ում 2 հունիսի 2008 - 15:12 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մայիսի 31-ին Մոսկվայում Հայաստանի դեսպանատանը հանդիպել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ: Այդ մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են կազմակերպության առաջ կանգնած խնդիրներն ու հարցերը արտաքին քաղաքականության առումով ՀԱՊԿ-ի անդամ-երկրների հետ համագործակցության շրջանակներում: Կողմերը նաեւ քննարկել են ՀԱՊԿ-ում Հայաստանի ապագա նախագահության հարցը եւ դրա շրաջանակներում ծրագրված միջոցառումների շարքը: ՀՀ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը նշել է, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս իր նախագահությանը ՀԱՊԿ-ում եւ աշխատելու է կազմակերպութան անդամ-երկրենրի միջեւ համագործակցությունն ամրապնդելու առումով:Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է անցկացրել Պետդումայի ԱՊՀ երկրների հարցերով հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Օստրովսկու հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ԱՊՀ զարգացման հեռանկարները: ՀՀ ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Հայաստանը, հանդիսանալով ԱՊՀ ակտիվ անդամ, շահագրգռված է կազմակերպության անդամ-երկրների միջեւ համագործակցության զարգացման մեջ: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման եւ տարածաշրջանային անվտանգության հարցերը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |