Հոկտեմբերի 6-ի երթևեկությունը կսահմանափակվի որոշ փողոցներում

Հոկտեմբերի 6-ի երթևեկությունը  կսահմանափակվի որոշ փողոցներում

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 20:30- 22:30-ը, Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին ընդառաջ, նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու նպատակով արգելվելու է երթևեկությունը Երևանի մի շարք փողոցներում, հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:

Երթևեկությունը կսահմանափակվիԱճառյան-Մյասնիկյան-Հերացու-Կորյունի փողոցներում, Ազատության պողոտան՝ Ազատության պողատա Բաբայան փողոց խաչմերուկից Սարալանջի փողոցով դեպի Տերյան-Կորյունի փողոցների խաչմերուկ, Մաշտոցի պողոտան՝ Մատենադարանից մինչև Հաղթանակի կամուրջ, Աթենքի փողոցը և Ծիծեռնակաբերդի խճուղին, Աբովյան փողոցը՝ Թումանյան փողոցի խաչմերուկից դեպի Հանրապետության Հրապարակ, Ամիրյան փողոցը, Տիգրան Մեծի պողոտան՝ Տիգրան Մեծի պողատա-Խանջյան փողոց խաչմերուկից դեպի Հանրապետության Հրապարակ, Հանրապետության փողոցը՝ Բուզանդի փողոցի խաչմերուկից դեպի Տիգրան Մեծ պողոտա, Նալբանդյան փողոցը՝ Սախարովի հրապարակից դեպի Հանրապետության Հրապարակ, Վազգեն Սարգսյան փողոցը՝ Շահումյանի հրապարակից դեպի Հանրապետության Հրապարակ:

Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակում կլինեն երթևեկության սահմանափակումներ նաև հոկտեմբերի 10-ին և 11-ին:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---