Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի թեկնածուն ԼՂ հարցի կարգավորումն առաջնահերթություն է համարում![]() 6 հոկտեմբերի 2018 - 10:38 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում առաջադրված Ըրլ Դ. Լիցենբերգերը հայտարարել է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը առաջնահերթություն են իր համար: Ըրլ Դ. Լիցենբերգերը արել է այդ հայտարարությունը ԱՄՆ Սենատի արտաքին հարցերով հանձնաժողովում՝ պատասխանելով օրենսդիրների հարցերին է, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Լիցենբերգերը ներկայումս զբաղեցնում է ԱՄՆ Պետքարտուղարության ռազմաքաղաքական հարցերով բյուրոյի ավագ խորհրդականի պաշտոնը: «Չկա ավելի բարձր առաջնահերթություն Հարավային Կովկասի բարգավաճման և անվտանգության համար, քան ղարաբաղյան հակամարտության կարգավորումը», - «Թուրան» գործակալության փոխանցմամբ, ԱՄՆ սենատում հայտարարել է դիվանագետն՝ ընդգծելով, որ հակամարտությունը պետք է կարգավորվի ՄԱԿ-ի սկզբունքների և Հելսինկյան եզրափակիչ ակտի հիման վրա՝ ներառյալ ուժի կամ սպառնալիքի չկիրառումը, տարածքային ամբողջականությունը, հավասար իրավունքների և ազգերի ինքնորոշման սկզբունքները: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանին իր ելույթում ասել է, որ եթե Ադրբեջանն իսկապես հավատարիմ է խաղաղ գործընթացին, ապա պետք է սկսի երկխոսել հակամարտության հիմնական սուբյեկտի` Լեռնային Ղարաբաղի հետ:Նա նշել է, որ Արցախի Հանրապետության կարգավիճակը և անվտանգությունը լինելու է Հայաստանի Հանրապետության բացարձակ առաջնահերթությունը բանակցային գործընթացում: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |