Պուտինին ևս թույնով նամակ են ուղարկել՝ ինչպես Թրամփին![]() 6 հոկտեմբերի 2018 - 12:18 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ ՌԾՈւ վետերան Ուիլյամ Քլայդ Ալենը, որը բուսական ծագման շատ ուժեղ թույն էր ուղարկել Սպիտակ տուն և Պենտագոն, խոստովանել է, որ նմանատիպ՝ ռիցիոնով նամակ է ուղարկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Այդ մասին գրում է Deseret News Utah-ը դատական հարցաքննության նյութերի վրա հղումով: Ռիցինը շատ ուժեղ թույն է, հակաթույն չունի: Մահվան կարող է հանգեցնել միայն շնչառական ուղիներով կամ արյան միջոցով օրգանիզմ ներթափանցելու դեպքում, որոշակի խտության դեպքում: Հոկտեմբերի 5-ին իր արարքը խոստովանած Ալենին 5 կետով մեղադրանք է առաջադրվել: Նա ասել է քննիչներն, որ թունավոր սերմերը դրել է ծրարների մեջ, քանի որ ուղերձ էր ուզում թողնել»: Հասցեատերերի թվում էին նաև ԱՄՆ գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսը և Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը: Սակայն տղամարդը չի պարզաբանել, թե ինչ ուղերձ էր ուզում հասցնել հասցեատերերին, գրում է Lenta.ru-ն: Մեղադրող կողմի ներկայացուցիչը չի ասել, թե հասել են արդյոք նամակները նշված հասցեներով: Հոկտեմբերի 2-ին հայտնի դարձավ, որ անհայտները թույն պարունակող ծանրոցներ են ուղարկել Պենտագոն: Դրանք հասցեագրված էին ԱՄՆ ՊՆ ղեկավար Ջեյմս Մեթիսին և ծովակալ Ջոն Ռիչարդսոնին: Ուիլյամ Քլայդ Ալենը չէր թաքնվում՝ ծրարներից մեկի վրա նշված էր նրա հետադարձ հասցեն: 2015-ին մեղադրյալը էլեկտրոնային նամակ էր ուղարկել ԿՀՎ՝ զգուշացնելով, որը «կսպանի նախագահին, եթե հետախուզական գործակալությունը չդադարի խախտել նրա սահմանադրական իրավունքները»: 2017-ին Ալենը սպառնալից նամակ էր ուղարկել Տեխասի ռազմակայան: Երկու անգամ էլ նրա հետ ուղղակի զրուցել են հատուկ ծառայությունների ներկայացուցիչները: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |