Ինդոնեզիայում ավիակարգավարը երկրաշարժի ժամանակ կյանքի գնով փրկել է ինքնաթիռը![]() 6 հոկտեմբերի 2018 - 12:48 AMT PanARMENIAN.Net - Ինդոնեզիայի իշխանություններն ու բնակիչները, ինչպես նաև ամբողջ աշխարհում սոցցանցերի օգտատերերը հետմահու մեծարում են 21-ամյա ավիակարգավար Անտոնիուս Գունավան Ագունգային: Նա զոհաբերել է իրեն՝ դուրս բերելով ինքնաթիռը աղետի գոտու սահմաններից: Երիտասարդ ավիակարգավարը ղեկավարում էր ինքնաթիռի թռիչքը Սուլավեսի կղզու Պալու օդանավակայանում այն պահին, երբ սկսվել է երկրաշարժը: Սակայն նա հրաժարվել է լքել փլուզվող կարգավարական խցիկը, մինչև որ ինքնաթիռը չի բարձրացել օդ, գրում է BBC-ին: Նրա գործընկերները, որոնք այդ պահին զբաղված չէին, տարհանվել են 4-հարկանի աշտարակից, մինչդեռ Ագունգան մնացել է և կապ պահպանել անձնակազմի հետ: Երբ ինքնաթիռը պոկվել է գետնից, նոր ստորգետնյա ցնցում է եղել և կարգավարական աշտարակի տանիքը սկսել է փլվել: Ագունգան դուրս է թռել պատուհանից՝ կոտրելով ձեռքերը, ոտքերն ու ողերը: Նա մահացել է ուղղաթիռում, որը նրան հատուկ կլինիկա էր տեղափոխում: Ինդոնեզիայի Սուլավեսի կղզում տեղի ունեցած երկրաշարժի և ցունամիի զոհերի թիվը հասել է 1558-ի: Ըստ Կարմիր խաչի, այս կամ այն չափով տուժել է ավելի քան 1,6 մլն մարդ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |