Հոկտեմբերի 7-12-ը կգործի «Ֆրանկոֆոնիայի ավանը»![]() 6 հոկտեմբերի 2018 - 12:13 AMT PanARMENIAN.Net - Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում, հոկտեմբերի 7-ից 12-ը՝ ժամը 12:00 -20:00-ը, կգործի «Ֆրանկոֆոնիայի ավանը», հայտնում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը։ Ավանում մոտ 20 տաղավարի կողքին Ֆրանսիան կտեղադրի իր տաղավարը։ Կլինեն հրուշակագործության դասընթացներ, համտես, տեսախաղեր, վարպետության դասեր։ 2018թ.-ի հոկտեմբերի 11-12-ին Հայաստանում տեղի կունենա Ֆրանկոֆանիայի գագաթնաժողովը, որի ժամանակ Հայաստանը կհյուրընկալի 84 երկրի պատվիրակություն։ Երկօրյա գագաթնաժողովի մեկնարկից երեք օր առաջ կայանալու է արտգործնախարարների համաժողովը, որին կնախորդի նաև մշտական խորհրդի նիստը: Միջոցառման շրջանակում անցկացվելիք տնտեսական գործարար ֆորումին ակնկալվում է ֆրանկոֆոն երկրների ընկերությունների և ձեռնարկությունների լայն ներկայացվածություն: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |