Բենքսիի կտավն ինքնաոչնչացել է Sotheby's-ում $1.4 մլն վաճառվելուց հետո![]() 6 հոկտեմբերի 2018 - 13:29 AMT PanARMENIAN.Net - Հայտնի ժամանակակից նկարիչ Բենքսիի «Օդապարիկով աղջիկը » կտավը ինքնաոչնչացվել է շրջանակի մեջ տեղադրված շրեդերով (թղթի մանրատման մեքենայով)՝ 1 մլն 42 հազար ֆունտ ստեռլինգով կամ 1,4 մլն դոլարով Sotheby's –ում վաճառվելուց անմիջապես հետո: Այդ մասին հայտնել է Sotheby's աճուրդը, որն իր Instagram-ում հաստատել է ինքը նկարիչը: Մեկնաբանելով միջադեպը՝ աճուրդի ներկայացուցիչները նշել են, որ նկարի ոչնչացումը հենց վաճառքի պահին ինքնին արդեն Բենքսիի ևս մեկ յուրօրինակ գործերից է: Դա շատ լավ է բնութագրում մարդկային զգացմունքների արագընթաց ու կարճաժամկետ բնույթը, գրում է TJ-ն: Ըստ աճուրդի մասնագետների, նկարիչն այդպես կատակել է արվեստի աշխարհի վրա: «Օդապարիկով աղջիկը » կտավը համարվում է Բենքսիի ամենահայտնի նկարներից մեկն աշխարհում: Կտավի վրա աղջիկը պարզում է ձեռքը վառ կարմիր սրտաձև օդապարիկին: Առաջին անգամ նկարվել է 2002-ին Թեմզայի հարավային ափին՝ ի հիշատակ Սիրիայում զոհված երեխաների: 2006-ին Բենքսին ստեղծեց նկարի ակրիլային ներկերով միակ տարբերակը կտավի վրա և ստորագրեց այն: Գործը վաճառվում էր ոսկեզօծ շրջանակով, որն ըստ նկարչի պահանջի համարվում էր կատվի անբաժան մասը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |