Apple-ը զրկել է օգտատերերին նոութբուքերն ինքնուրույն նորոգելու հնարավորությունից![]() 6 հոկտեմբերի 2018 - 15:35 AMT PanARMENIAN.Net - Apple ընկերությունը նոր ծրագրային ապահովում է ներդրել MacBook Pro նոութբուքերի և MacBook Pro մոնոբլոկերի դիագնոստիկայի համար: Ծառայությունները պետք է այդ ծրագիրը կիրառեն վերանորոգման ժամանակ, հակառակ դեպքում սարքն անաշխատունակ է դառնում: Պատճառը Apple T2 չիպն է Secure Enclave համապրոցեսորի հետ միասին, որն ապահովում է պաշտպանության լրացուցիչ մակարդակ, գրում է Ferra.ru-ն MacRumors-ի վրա հղումով: Եթե նորոգման կողմնակի ծառայությունը ստանձնի նման չիպով նոութբուքի կամ դեսքթոփի նորոգումը, ապա չի կարողանա ավարտել վերանորոգումն ու համակարգիչը կմնա անաշխատունակ վիճակում: Ընկերության ֆիրմային ծրագրային ապահովումը կա միայն Apple-ի խանութներում և սպասարկման կենտրոնոներում: MacBook Pro 2018-ի օգտատերերը նման վտանգի հետ կարող են բախվել դիսփլեյի, ստեղնաշարի, դինամիկների, մարտկոցի, մայր պլատայի և Touch ID մոդուլի փոխարինման ժամանակ, իսկ iMac Pro-ի օգտատերերը՝ մայր պլատայի և կուտակիչների նորոգման ժամանակ: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |