Հարցում. Ապագային լավատեսորեն տրամադրված հայերի թիվը կրկնապատկվել է![]() 6 հոկտեմբերի 2018 - 13:55 AMT PanARMENIAN.Net - 2018-ի սեպտեմբերին GALLUP International association-ի հարցման արդյունքում պարզվել է, որ ապագային լավատեսորեն տրամադրված հայերի թիվը կրկնապատկվել է: Հարցման մասնակիցների 47,5%-ը կարծում է, որ 1 տարի հետո իր ընտանիքն ավելի լավ է ապրելու, քան հիմա: Մինչդեռ 2017-ի նոյեմբերին անցկացված նմանատիպ հարցման մասնակիցների 24,6% -ն էր այդ կարծիքին: Ուստի, լավատեսորեն տրամադրված մարդկանց քանակն աճել է 32,7%-ով: Հարցման մասնակիցները պատասխանել են հետևյալ հարցին. Ձեր կարծիքով Դուք/ Ձեր ընտանիքը, մեկ տարի հետո ներկա դրության համեմատ ավելի լավ թե ավելի վատ կապրեք: Հարցվածների 13,5%-ը կարծում է, որ մեկ տարի անց կսկսի զգալիորեն ավելի լավ ապրել, քան ներկայում, 3,4%-ի կարծիքով մեկ տարի անց իրենք կապրեն զգալիորեն ավելի վատ: Հարցումն իրականացվել է 2018 թվականի սեպտեմբերի 3-11-ը GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ-ի կողմից: Հարցմանը մասնակցել է 18 տարեկանից բարձր 1106 մարդ, հետազոտությունների ընտրանքային սխալը կազմել է 3 տոկոս: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |