ՀՀ-ն փորձում է մեղմել ԱՄՆ պատժամիջոցները Դերիպասկային պատկանող «Արմենալի» մասով 6 հոկտեմբերի 2018 - 14:27 AMT PanARMENIAN.Net - 2018 թվականի ապրիլից Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավոր շրջանակից Օլեգ Դերիպասկան և նրա ընկերությունները՝ այդ թվում ալյումին արտադրող ռուսաստանյան խոշորագույն ընկերություն «Ռուսալը», հայտնվել են ամերիկյան պատժամիջոցների տակ, ինչն էապես դժվարեցրել, երբեմն էլ՝ անհնար է դարձրել նրանց կողմից միջազգային առևտուրի իրականացումը։ Արդեն սեպտեմբերին միջազգային լրատվամիջոցները գրեցին, որ «Ռուսալի» կազմի մեջ մտնող՝ Հայաստանում ալյումինե փայլաթիթեղ արտադրող «Արմենալը» ամերիկյան պատժամիջոցների հետևանքով կրճատել է արտադրությունը: Նշվում է, որ պատժամիջոցները կարող են հանգեցնել կրճատումների, ընդհուպ մինչև պարապուրդի մատնել գործարանը: PanARMENIAN.Net ի հետ զրույցում ընկերության խոսնակ Ալեքսանդր Մելքումյանը հայտարարեց, որ գործարանը շարունակում է իր բնականոն աշխատանքը, արտահանում է արտադրանքը: Գործարանի արտադրանքը կազմում է ՀՀ արտահանման մոտ 5%-ը: 2017 թվականին այն արտադրել է 33,700 տոննա ալյումինի փայլաթիթեղ, հիմնականում՝ ԱՄՆ և Հյուսիսային Եվրոպա։ Համաձայն ընկերության հաշվետվության մեջ ներկայացված տվյալների՝ նախորդ տարի ընկերության համախառն եկամուտը 2016 թվականի համեմատ աճել է 67,5%-ով՝ հասնելով մինչև 6.031 մլրդ դրամի կամ մոտ $12.5 մլն–ի: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից PanARMENIAN.Net ին տեղեկացրեցին, որ կառավարությունը ձեռնարկում է քայլեր ընկերության արտահանման աշխարհագրությունը բազմազանեցնելու և ԱՄՆ արտահանվող ապրանքն այլ երկրներում իրացնելու ուղղությամբ: Բացի այդ, Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանն ասել է, որ ընթանում են քննարկումներ՝ հայկական արտադրանքի հանդեպ պատժամիջոցների ռեժիմի չկիրառման վերաբերյալ։ «ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարարությունը ԱՄՆ-ում ՀՀ դիվանագիտական կառույցների միջոցով պարբերաբար քննարկում է «Արմենալ» ընկերութան նկատմամբ պատժամիջոցների մեղմման և վերջինիս համար որոշակի բացառություններ կիրառելու հարցը», -հայտնել է Սիսեռյանը: Հատկանշական է, որ ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների կիրառման բացառություն անելու նախադեպեր արդեն գրանցվել են: Մասնավորապես, ԱՄՆ-ի Իրանի դեմ պատժամիջոցները չեն տարածվում ՌԴ-ն շրջանցող «Հարավային գազային միջանցքի» սնուցման համար նախատեսված ադրբեջանական «Շահ Դենիզ» ծովային գազակոնդենսատային հանքավայրի վրա, որի 10% բաժնետերն իրանական NICO (Naftiran Intertrade Co) ընկերությունն է: «Արմենալը» դեռ ԽՍՀՄ տարիներին հիմնադրված Քանաքեռի ալյումինի գործարանի հիմքի վրա ստեղծված, ի սկզբանե՝ ՀՀ կառավարության ու «Ռուսալ» խմբի համատեղ ձեռնարկություն է։ 2003-ին գործարանի բաժնետոմսերի 26%-ը վաճառվել է «Ռուսալին» $0,5 մլն-ով. մոտ $35 մլն ներդրումներ իրականացնելու պայմանով, 2006-ին գործարանը վերաբացվել է $70 մլն ներդրումներից հետո: 2017-ին գործարանում արտադրվել է 33,7 հազար տոննա փայլաթիթեղ՝ 2000 թվականի 768 տոննայի դիմաց։ Այն Կովկասում և Կենտորնական Ասիայում ալյումինի փայլաթիթեղ արտադրող միակ գործարանն է: Ընդհանուր առմամբ գործարանում աշխատում է 670 հոգի: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել |