Հոկտեմբերի 7-12-ը ֆրանսիական RFI ռադիոկայանը հայերեն հաղորդում կհեռարձակի![]() 8 հոկտեմբերի 2018 - 10:41 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 7-12-ը Հայաստանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում ֆրանսիական RFI ռադիոկայանը մինչև գագաթնաժողովի ավարտը կխոսի հայերեն։ Հայերեն հաղորդումը կհեռարձակվի 19․10-ին ու 22․10՝ 15 րոպեով, 102․4 հաճախականությամբ։ Հաղորդման հեղինակն ու վարողն է RFI-ի հայազգի լրագրող Ելենա Գաբրիելյանը, հայտնում է Panorama.am-ը։ Հայերեն հաղորդման ընթացքում Ելենա Գաբրիելյանը ներկայացնելու է Երևանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը, թե ինչպես ֆրանսերեն լեզուն, մշակույթը կարող են փոխել կյանքը։ RFI ռադիոկայանը Երևանում հեռարձակվում է 102.4 FM հաճախականությամբ 1995թ․-ից՝ ֆրանսերեն ու ռուսերեն լեզուներով։ Հայաստանը պատրաստվում է Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին: Այն կլինի անկախ Հայաստանի պատմության ամենախոշոր միջոցառումը, որին միաժամանակ մասնակցելու է 84 երկրի 105 պատվիրակություն: Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում, հոկտեմբերի 7-12-ը՝ ժամը 12:00 -20:00-ը, գործում է «Ֆրանկոֆոնիայի ավանը»։ Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |