ԱԳ նախարարը շնորհակալ է Նալբանդյանին, որի օրոք որոշվեց Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը ՀՀ-ում անցկացնել 8 հոկտեմբերի 2018 - 10:56 AMT PanARMENIAN.Net - Երևանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի շաբաթվա շրջանակներում Մարզահամերգային համալիրում մեկնարկել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովը: Բացման խոսքում ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը շնորհակալություն է հայտնել ԱԳ նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանին «քանի որ իրոք նրա պաշտոնավարման ժամանակ էր, որ Հայաստանը ստանձնեց նախարարական համաժողովի նախագահությունն ու նրա պաշտոնավարման ժամանակ էր, որ կայացվեց Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովն Հայաստանում անցկացնելու որոշումը», հայտնում է Panorama.am-ը։ Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ մեծ ցավ է մեծ հայի, մեծ Ֆրանսիացու, աշխարհի մեծ քաղաքացու՝ Շառլ Ազնավուրի բացակայությունը, ով ավելի մեծ էր, քան աշխարհը։ «Այն ցավը, որ մեզ հարվածեց, զրկեց Ֆրանկոֆոնիային իր մեծագույն դեսպաններից»,-ասել է Զոհրաբ Մնացականյանն ու դահլիճը մեկ րոպե լռությամբ հարգել է Ազնավուրի հիշատակը. «Մարդ, ով իր ողջ կյանքն անցկացրել է մշակութային բազմազանության, համերաշխության ու հումանիզմի արժեքներով, որոնք նաև Ֆրանկոֆոնիայի հիմքում ընկած արժեքներն են»։ Մինչ համաժողովի մեկնարկը Մարզահամերգային համալիրում հնչում էին Ազնավուրի երգերը։ Հայաստանը պատրաստվում է Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին, որին նախորդող միջոցառումներն արդեն մեկնարկել են:Հոկտեմբերի 7-ին Երևանում կայացել է Ֆրանկոֆոնիայի Մշտական խորհրդի 105-րդ նիստը, որին մասնակցել են կազմակերպության լիիրավ, ասոցացված և դիտորդի կարգավիճակ ունեցող պետությունների և կառավարությունների, ՖՄԿ գործընկեր կառույցների շուրջ հարյուր բարձրաստիճան պատվիրակություններ: Հոկտեմբերի 8-ին Մարզահամերգային համալիրում սկսվել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովը: Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում, հոկտեմբերի 7-12-ը՝ ժամը 12:00 -20:00-ը, գործում է «Ֆրանկոֆոնիայի ավանը»։ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը կլինի անկախ Հայաստանի պատմության ամենախոշոր միջոցառումը, որին միաժամանակ մասնակցելու է 84 երկրի 105 պատվիրակություն: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Լեմկինի ինստիտուտը կոչ է արել ՄԱԿ-ին չեղարկել Ադրբեջանի՝ որպես COP29–ի ընդունող երկիր լինելու որոշումը Հաշվի է առնվել «Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը» Լիզինգ առանց տոկոսադրույքի՝ ֆերմերներին ու գործարարներին Ակբա Լիզինգը պետական աջակցության ծրագրի շրջանակում տրամադրում է Հայաստանի գյուղտեխնիկայի մոտ 60%-ը։ ԱՕԿՍ-ի շենքը վարձով կտրվի ամսական մոտ 15․4 մլն դրամով Մրցույթ կհայտարարվի Սանահին կայարանի հետ հետիոտնային կապը վերականգնվել է Վերակառուցվել է հետիոտնային կամուրջը |