ՌԴ ԱԳ փոխնախարար. Կա մեկ հեռանկար՝ ԼՂ խաղաղ կարգավորումը![]() 8 հոկտեմբերի 2018 - 12:00 AMT PanARMENIAN.Net - Գոյություն ունի մեկ իրատեսական հեռանկար՝ բանակցությունների ճանապարհով ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորում: Այդ մասին «Իզվեստիային» տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ պետական քարտուղար, ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը: «Ադրբեջանցի և հայ ժողովրդների անվտանգության, կայունության ու զարգացման կենսական շահն է ընկած բանակցային գործընթացի հիմքում և դա բանակցությունների քաղաքական շարժիչը, որին Ռուսաստանն ամեն կերպ աջակցում է: Որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահներից մեկը Ռուսաստանը սերտորեն գործակցում է եռյակի մյուս անդամների՝ Ֆրանսիայի և ԱՄՆ հետ: Համանախագահների ընդհանուր գծի և այն որոշումների շրջանակում, որոնք ընդունվել են ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ, մենք ևս ձգտում ենք անել այն ամենն, ինչ հնարավոր է՝ աջակցելու համար հակամարտության կողմերին խաղաղ պայմանավորվածություններ մշակելու գործում»,-հայտարարել է Կարասինը: Ըստ նրա, ՌԴ այդ դիրքորոշումն անփոփոխ է մնում: Այն գրանցված է ՌԴ Արտաքին քաղաքականության հայեցակարգում և հաստատվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների հետ վերջերս ունեցած հանդիպումներում, նշել է ՌԴ ԱԳ փոխնախարարը: Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, պատասխանելով այն հարցին, թե իրոք կարելի է խոսել ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ բանակցային գործընթացում առաջխաղացման մասին, հայտարարել էր, որ Ռուսաստանը ողջունում է այն դրական միտումները, որոնք նախանշվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |