Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել Մոնսերատ Կաբալյեի ընտանիքին![]() 8 հոկտեմբերի 2018 - 11:18 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 8-ին Մոնսերատ Կաբալյեի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել նրա ընտանիքին: Հեռագրում ասված է.«Արցախում խոր ցավով տեղեկացանք աշխարհահռչակ օպերային երգչուհի, հայ ժողովրդի մեծ բարեկամ Մոնսերատ Կաբալյեի մահվան մասին։ Նա պատկանում էր այն բացառիկ մարդկանց շարքին, ովքեր իրենց կյանքով, գործունեությամբ, սկզբունքներով ու գաղափարներով նպաստում են աշխարհում բարության ու մարդասիրության տարածմանը, լույս ու ջերմություն են սփռում իրենց շուրջ: Ակնառու սոպրանոյի այցելությունն Արցախ և «Հայաստան և Արցախ. Քրիստոնեության կղզյակ» ալբոմը նշանակալի իրադարձություն դարձավ մեր երկրի կյանքում՝ մեծ ներդրում ունենալով Արցախը աշխարհին ներկայացնելու գործում: Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի հարազատներին ու մերձավորներին, նրա արվեստի բազմամիլիոն երկրպագուներին և մաղթում տոկունություն ու ոգու կորով»։ Հեռագրում նշվում է նաև, որ Մոնսերատ Կաբալյեի անունը միշտ վառ կմնա արցախցիների հիշողության մեջ, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: Հոկտեմբերի 6-ին 85 տարեկան հասակում մահացել է աշխարհահռչակ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեն։Միջազգային ճանաչումը Մոնսերատ Կաբալյեն ձեռք է բերել 1965 թվականին, երբ ելույթ է ունեցել Նյու Յորքում՝ «Կարնեգի-հոլում»՝ փոխարինելով վատառողջ Մեռլին Հորնին «Դոնիցետիի» օպերայում: 2013-ի հունիսի 9-ին տեղի է ունեցել իսպանացի օպերային երգչուհու համերգը Երևանի Ա.Խաչատրյանի անվան համերգասրահում։2014-ի հոկտեմբերին տեղի ունեցավ նրա համերգը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, համերգը նվիրված էր Արցախում զինադադարի հաստատման 20-ամյակին: Արցախ այցելելու պատճառով Կաբալյեն ընդգրկվել էր Ադրբեջանի ԱԳՆ «սև ցուցակում»։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |