Անցողիկ շեմի իջեցում, ռեյտինգային ցուցակների վերացում. Ընտրական օրենսգրքի նախագիծը պատրաստ է![]() 8 հոկտեմբերի 2018 - 13:48 AMT PanARMENIAN.Net - Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագծով ԱԺ ընտրությունների ընթացքում թեկնածուների տարածքային (ռեյտինգային) ցուցակներ չեն լինի, պարզ համամասնական ընտրակարգի կընդունվի: Նախագիծը տեղադրված է իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում: Նախագծով վերացվում են կոալիցիաների ձևավորման սահմանափակումները: Կուսակցական բազմակարծության ապահովման նպատակով՝ ընտրվելու նվազագույն շեմը կիջնի. ԱԺ մանդատները կբաշխվեն այն կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների միջև, որոնք ստացել են կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի` կուսակցության դեպքում` 4%, իսկ կուսակցությունների դաշինքի դեպքում` 6% կողմ քվեաթերթիկներ: Բարելավվում են նաև ցուցակներում կանանց ներկայացվածության չափորոշիչները: Ընտրական օրենսդրության բարեփոխումների կարևորագույն նպատակն է Հայաստանում ժողովրդավարական ընտրական ինստիտուտի կայացումն է: ՀՀ Կառավարության 2018 թվականի ծրագիրն արձանագրում է, որ Հայաստանում կառավարման և վստահության համակարգային ճգնաժամը մեկնարկել է այն պահից, երբ հիմք է դրվել ընտրողների ազատ կամարտահայտմանը խոչընդոտելու, քաղաքացիների կամարտահայտման վրա ապօրինի ազդեցություններ գործադրելու, ընտրությունների արդյունքները կեղծելու արատավոր և կործանարար պրակտիկային։ Ավելի վաղ քրեականացվել էր ընտրակաշառք վերցնելը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |