Ռոնալդուին ևս մեկ բռնաբարության մեջ են մեղադրում![]() 8 հոկտեմբերի 2018 - 15:42 AMT PanARMENIAN.Net - Ռոնալդուին մեղադրել են ևս մեկ բռնաբարության մեջ: Ամերիկուհի Քեթրին Մայորգա Լեսլի Սթովալի փաստաբանը հայտարարել է, որ իր պաշտպանյալը միակ աղջիկը չէ, որը տուժել է «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուից: «Ինձ մի կին զանգահարեց, որը պնդում էր, որ նմանատիպ փորձ է ունեցել»,-հայտարարել է Սթովալը: Փաստաբանը հրաժարվել է հրապարակել երկրորդ տուժածի անունը, սակայն, նշել է, որ կինը ֆուտբոլիստի կողմից բռնի գործողությունների մասին տեղեկությունները կփոխանցի Լաս Վեգասի ոստիկանություն, գրում է Lenta.ru-ն Daily Mail-ի վրա հղումով: Սեպտեմբերի 28-ին Մայորգան առաջին անգամ հրապարակավ բռնաբարության մեղադրանք ներկայացրեց Ռոնալդուին: Միջադեպն իբր տեղի է ունեցել 2009-ին Լաս Վեգասում: Կինը պնդում էր, որ ֆուտբոլիստը նրան լռության համար 375.000 դոլար է վճարել: Ռոնալդուն ժխտում է մեղադրանքները և մտադիր է դատի տալ ամերիկուհուն: Մայորգայի հետ այդ քաշքշուկի հետևանքով Ռոնալդուն չի մասնակցի Պորտուգալիայի հավաքականի առաջիկա խաղերին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |