Սերգեյ Մարկեդոնով. Ռուսաստանին շահավետ են «սառեցված» հակամարտությունները

PanARMENIAN.Net - «Մինչ այսօր Ռուսաստանն այդպես էլ չունի միասնական եւ հասկանալի կովկասյան քաղաքականություն: Ռուսաստանը մշտապես ուշանում է Հյուսիսային եւ Հարավային Կովկասում ընթացող գործընթացներին պատասխան տալու առումով, եւ դրա օրինակներից է Վրաստանը»,- PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտարարել է Քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի ազգամիջյան հարաբերությունների խնդիրների բաժնի ղեկավար, պատմական գիտությունների թեկնածու Սերգեյ Մարկեդոնովը: Ռուսաստանին շահավետ են «սառեցված» հակամարտությունները: Սակայն փորձագետները չեն ընդունում նման հասկացություն: Գոյություն չունեն «սառեցված» հակամարտություններ, կան պազապես դանդաղ ընթացողներ: Իսկ դա միեւնույն բանը չէ: Ռուսաստանը նաեւ կողմ է Կովկասի տարածքային ամբողջականությանը, սակայն նա դեմ է այդ սկզբունքի իրականացման միջոցներին: Ինչ վերաբերում է Հայաստանի եւ Ադրբեջանի հետ հարաբերություններին, ապա Հայաստանին անվանում են Ռուսաստանի ռազմավարական դաշնակից, իսկ Ադրբեջանին` ռազմավական գործընկեր: Ռուսաստանի ռազմական եւ տնտեսական չափանիշներով Ռուսաստանն ավելի մոտ է Հայաստանին, սակայն Ղարաբաղի պատերազմի վերսկսման դեպքում, Ռուսաստանի համար բարդ կլինի քաղաքականության ընտրություն կատարելը: Ռուսաստանը պետք է որեւէ ընտրություն կատարի, եւ վախենամ, որ այն սխալ լինի: Իհարկե, լավ կլիներ ընտրություն կատարելու առիթ չլիներ:



  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ
  •  Ուշագրավ
    Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
    Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
    Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
    ---