«Հետքի վրա ենք». Քննչականի պետը` հայտնի գաղտնալսման մասին![]() 8 հոկտեմբերի 2018 - 14:39 AMT PanARMENIAN.Net - ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը, անդրադառնալով ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսված հեռախոսազրույցին, լրագրողների հետ զրույցում նշել է, որ արդեն իսկ կազմվել է հարցաքննվող անձանց շրջանակը. նա հավաստիացրել է, որ գաղտնալսման պատվիրատուի բացահայտման հետքի վրա են: Ըստ Գրիգորյանի, կատարվել և կատարվում են բազմածավալ քննչական և դատավարական գործողություններ, սակայն գործի առանձնահատկություններից ելնելով այս փուլում ճիշտ չի համարում խոսել կատարվող գործողությունների մասին: «Հաշվի առնելով ծանրաբեռնվածությունը և Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի միջոցառումը՝ կանդրադառնանք դրանից հետո: Համապատասխան հարցումները կատարվել են, փորձաքննությունները նշանակվել են բոլոր հանգամանքները բացահայտելու ուղղությամբ», - եզրաձակել է Գրիգորյանը: Ավելի վաղ համացանցում է հայտնվել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցը Մարտի 1-ի գործով մեղադրյալների վերաբերյալ: ՀՔԾ պետը հայտարարել էր, որ ձայնագրության հրապարակելը նպատակ ունի խոչընդոտելու Մարտի1-ի գործի քննությանը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |