Ալիկ Սարգսյանը դուրս է գալիս ՀՀԿ խմբակցությունից

Ալիկ Սարգսյանը  դուրս է գալիս ՀՀԿ խմբակցությունից

PanARMENIAN.Net - ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Ալիկ Սարգսյանը առաջիկա օրերին խմբակցությունը լքելու մասին հայտարարությամբ հանդես կգա, հայտնում է Civilnet-ը:

Նա ասել է, որ «դե ֆակտո դադարեցրել է իր գործունեությունը» խմբակցությունում: Հարցին, թե կարող է դա կապված լինել դեկտեմբերին արտահերթ ընտրությունների գնալու հետ, Սարգսյանը պատասխանել էմ որ «իր համար միևնույնն է»:

«Ես ասել եմ՝ եթե պիտի լինի արտահերթ, պիտի լինի՝ դեկտեմբերին, հունվարին, թե մայիսին՝ էական չէ», - ասել է Սարգսյանը։

ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանն ասել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ազնիվ է իր նպատակների մեջ, և որ ինքը պատրաստ է «յուրաքանչյուր պահի կանգնել նրա կողքին»:

«Հանրապետական», «Ծառուկյան», «Հ. Յ. Դաշնակցություն» խմբակցությունների պատգամավորները կողմ են քվեարկել ՀՀԿ-ական պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանի, Վահրամ Բաղդասարյանի, Անդրանիկ Հարությունյանի հեղինակած «ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին: Դրանից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հրավիրած հանրահաավքում հայտարարել է, որ ազատում է պաշտոններից բոլոր ԲՀԿ-ական ու ՀՅԴ-ական նախարարներին ու մարզպետներին։

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---