Վերջերս ՀՀԿ խմբակցությունը լքած Արման Սահակյանը կողմ է դեկտեմբերին ԱԺ ընտրություններին![]() 8 հոկտեմբերի 2018 - 15:25 AMT PanARMENIAN.Net - ԱԺ պատգամավոր Արման Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ կողմ է Ազգային ժողովի լուծարմանը և արտահերթ ընտրությունների անցկացմանը դեկտեմբերին: «Հաշվի առնելով երկրում տիրող ճգնաժամային իրավիճակը, հայտարարում եմ, որ կողմ եմ Ազգային ժողովի լուծարմանը և արտահերթ ընտրությունների անցկացմանը դեկտեմբերին։ Համոզված եմ, որ ինձ հետ կհամաձայնվեն Շիրակի մարզի իմ ընտրողների ճնշող մեծամասնությունը», - ասել է Սահակյանը: Պատգամավորն ավել վաղ դուրս էր եկել «Հանրապետական» խմբակցությունից: Ավելի վաղ ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Ալիկ Սարգսյանը հայտարարել էր, որ առաջիկա օրերին խմբակցությունը լքելու մասին հայտարարությամբ հանդես կգա: ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանն էլ ասել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ազնիվ է իր նպատակների մեջ, և որ ինքը պատրաստ է «յուրաքանչյուր պահի կանգնել նրա կողքին»: Հղումներ թեմայով. Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |