ԱԳ նախարար. Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի բանաձևերից մեկում ԼՂ խնդրի մասին ձևակերպում կլինի![]() 8 հոկտեմբերի 2018 - 17:01 AMT PanARMENIAN.Net - Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի ավարտին կընդունվի 6 բանաձև, որոնցից մեկը վերաբերվում է քաղաքական հարցերին, որտեղ կլինի ձևակերպում նաև ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ: Այդ մասին լրագրողներին է ասել ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններից հետո գագաթնաժողովի անցկացումը վկայում է հայկական պետության կարողությունների մասին, հայտնում է Panorama.am-ը։ «Անկախ ներքաղաքական զարգացումներից, անմիջապես դրսևորվեց քաղաքական կամք՝ լավագույնս ապահովելու Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անցկացումը»,-ասել է ԱԳ նախարարը։ Զոհրաբ Մնացականյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը կարևորել է նաև Հայաստանի ու աֆրիկյան երկրների հետ համագործակցության զարգացման առումով, որը հնարավորություն է Հայաստանն ավելի ճանաչելի դարձնել Աֆրիկայի երկրներում, ուսումնասիրել հնարավորությունները, որով Հայաստանի տնտեսությունը կարող է մուտք գործել այդ շուկաները և նաև հրապուրել նրանց տնտեսությունը՝ ՀՀ շուկայի առումով։ Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի բացմանը ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը շնորհակալություն է հայտնել ԱԳ նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանին «քանի որ իրոք նրա պաշտոնավարման ժամանակ էր, որ Հայաստանը ստանձնեց նախարարական համաժողովի նախագահությունն ու նրա պաշտոնավարման ժամանակ էր, որ կայացվեց Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովն Հայաստանում անցկացնելու որոշումը»: Հայաստանը պատրաստվում է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին, որին նախորդող միջոցառումներն արդեն մեկնարկել են:Հոկտեմբերի 7-ին Երևանում կայացել է Ֆրանկոֆոնիայի Մշտական խորհրդի 105-րդ նիստը, որին մասնակցել են կազմակերպության լիիրավ, ասոցացված և դիտորդի կարգավիճակ ունեցող պետությունների և կառավարությունների, ՖՄԿ գործընկեր կառույցների շուրջ հարյուր բարձրաստիճան պատվիրակություններ: Հոկտեմբերի 8-ին Մարզահամերգային համալիրում սկսվել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովը: Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում, հոկտեմբերի 7-12-ը՝ ժամը 12:00 -20:00-ը, գործում է «Ֆրանկոֆոնիայի ավանը»։ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը կլինի անկախ Հայաստանի պատմության ամենախոշոր միջոցառումը, որին միաժամանակ մասնակցելու է 84 երկրի 105 պատվիրակություն: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |