Ազնավուրի հիշատակի համերգին կմասնակցի նաև Վարդան Պետրոսյանը 8 հոկտեմբերի 2018 - 17:19 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 29-ին և 30-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա համերգ՝ նվիրված Շառլ Ազնավուրի հիշատակին: «Քեզ համար Ազնավուր» համերգային ծրագրում Ազնավուրի ամենասիրված երգերն են, այդ թվում՝ հայերեն թարգմանված: Կներկայացվի շանսոնյեի կյանքը, գործը, կենսագրության կարևորագույն դրվագները: Համերգին կմասնակցի նաև Վարդան Պետրոսյանը, որը 5 տարի ելույթո չի ունեցել Երևանում: Այդ մասին հայտարարել է երգիչ, դերասան Հայկ Պետրոսյանը, հայտնում է Հանրային ռադիոյի կայքը: Նա հավելել է, որ Վարդան Պետրոսյանն իր վերադարձը երևանյան բեմ պատրաստվում էր իրականացնել 2019-ին՝ ներկայացումներով, սակայն հատուկ հյուրի կարգավիճակով նա կմասնակցի Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված համերգին: Հայկ Պետրոսյանի պարզաբանմամբ՝ շանսոնյեին նվիրված համերգ կազմակերպելու գաղափարը ծնվել էր դեռ 2017-ի ամռանը, երբ Երևանում առաջին անգամ կազմակերպվեց «Քեզ համար Ազնավուր» խորագրով համերգը: Հունիսի 1-ին Երևանի օպերային թատրոնում կայացած համերգին ներկա էր ինքը՝ Շառլ Ազնավուրը: «Այն ժամանակ մենք որոշեցինք, որ այս համերգները պետք է շարունակական բնույթ կրեն և ամեն տարի մեր հարգանքի տուրքը պիտի մատուցենք Մեծ Վարպետին: Այս տարի կրկին դիմեցինք մշակույթի նախարարություն, որտեղ սիրով համաձայնեցին աջակցել նախաձեռնությանը, որը, ցավոք, վերածվեց Ազնավուրին նվիրված հիշատակի համերգի»: Լեգենդար շանսոնյեն մահացել է հոկտեմբերի 1-ին 94 տարեկանում: Ազնավուրը, որը վերջերս էր վերադարձել Ճապոնիայում համերգային շրջագայությունից, մահացել է իր տանը՝ Ֆրանսիայի հարավ-արևելքում: Շառլ Ազնավուրը (իսկական անունը՝ Շահնուր Վաղինակ Ազնավուրեան) ծնվել է 1924 մայիսի 22-ին Փարիզում` հայ գաղթականներ Միշա և Քնար Ազնավուրյանների ընտանիքում: Նա ֆրանսահայ նշանավոր երգիչ, երգահան, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ է։ 1988-ի սպիտակյան ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո հիմնադրել է «Ազնավուրը՝ Հայաստանին» բարեգործական հիմնադրամը։ 2009 թվականի մայիսից Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, Հայաստանի մշտական դեսպանն է ՅՈւՆԵՍԿՕ-ում: Ազնավուրը մոտ 1000 երգի հեղինակ է (մի մասը՝ երգահան Ժորժ Կառվարենցի հեղինակցությամբ), այդ թվում՝ բազմաթիվ միջազգային հիթերի՝ «Մաման», «Բոհեմը», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Պետք է գիտնալ», «Նա», «Երկու կիթառ», «Ինչպես ասում են», «Հավերժական սեր», «Ավե Մարիա» և այլն։ Ցայսօր վաճառվել է Ազնավուրի մոտ 100 միլիոն ձայնապնակ։ Ամերիկյան «Թայմ» հանդեսի հարցման համաձայն Ազնավուրը ճանաչվել է «Դարի արվեստագետ»։ Արժանացել է Հայաստանի և Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևներին, «Պատվո սեզարի» (1997)։ Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԱԾ․ Ադրբեջանցի զինծառայողի կողմից ՀՀ սահմանը հնարավոր հատելու դեպքով տվյալներ չկան Այլ տեղեկությունների դեպքում կտրվի լրացուցիչ պարզաբանում ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին |