ՀՀԿ-ական 6 պատգամավոր կողմ է դեկտեմբերին արտահերթ ընտրություններին 9 հոկտեմբերի 2018 - 11:16 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության 6 և Թավշյա հեղափոխությունից հետո խմբակցությունը լքած 8 պատգամավոր դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ հայտարարություն է ստորագրե: «Պաշտպանում ենք 2018 թվականի դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը: Վարչապետի պաշտոնից Փաշինյանի հրաժարականից հետո մինչև ԱԺ արտահերթ ընտրությունները նոր վարչապետ չպետք է ընտրվի և գործող ԱԺ-ն պետք է լուծարվի», - մասնավորապես նշված էհայտարարությունը: Հայտարարությունը ստորագրած պատգամավորներն են ՀՀԿ-ականներ Տաճատ Վարդապետյանը, Հակոբ Հակոբյանը, Կնյազ Հասանովը, Արսեն Միխայլովը, Հարություն Կարապողոսյանը, Արայիկ Գրիգորյանը, խմբակցությունը նախկինում լքած Սամվել Ալեքսանյանը, Աշոտ Արսենյանը, Ալիկ Սարգսյանը, Արտակ Սարգսյանը, Արման Սահակյանը, Շիրակ Թորոսյանը, Նահապետ Գևորգյանը, ԲՀԿ-ական Իշխան Զաքարյանը։ Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին: Փաշինյանը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում, որ հանդիպման արդյունքներով ստորագրվել է հուշագիր՝ 2018 թվականի դեկտեմբերին ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ: Դրանում, մասնավորապես, ասվում է, որ «Ծառուկյան դաշինքը» չի առաջադրելու վարչապետի թեկնածու, չի մասնակցելու առաջադրմանը, ինչպես նաև նույնը չեն անի դաշինքի պատգամավորները։ Ավելի վաղ ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Ալիկ Սարգսյանը, Գևորգ Կոստանյանը, խմբակցությունը լքած Արման Սահակյանը, Արթուր Գևորգյանը, Ֆելիքս Ցոլակյանի փոխարեն պատգամավորական մանդատը ստանձնել պատրաստվող, սակայն անմիջապես խմբակցությունից դուրս գալու մտադրություն հայտանած Մարտուն Գրիգորյանը կողմ են արտահայտվել դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացմանը: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |