Կիմ Չեն Ինը Հռոմի պապին Հյուսիսային Կորեա է հրավիրել 9 հոկտեմբերի 2018 - 11:58 AMT PanARMENIAN.Net - Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը Հռոմի պապին Փհենյան է հրավիրել: Այդ մասին հայտնում է Yonhap գործակալությունը՝ Հարավային Կորեայի նախագահի վարչակազմի վրա հղումով: ԿԺԴՀ առաջնորդը պատմել է Հռոմի պապի հետ հանդիպելու պատրաստակամության մասին միջկորեական գագաթնաժողովի շրջանակում, որը տեղի ունեցավ Փհենյանում սեպտեմբերին, գրում է Meduza-ն: Հանդիպումն առաջարկել է կազմակերպել ՀարավայինԿորեայի նախագահ Մուն Չժե Ինը՝ հայտարարելով, որ Ֆրանցիսկոսը շահագրգռված է, որ Կորեայի թերակղզում խաղաղություն հաստատվի, հայտնում է The Korea Times-ը: Կիմ Չեն Ինը խոստացել է ջերմորեն ողջունել Պապին: Հարավային Կորեայի նախագահը կփոխանցի հրավերը հոկտեմբերի 17-18-ին՝ Վատիկան այցի ժամանակ: 2014-ին Հռոմի պապն այցելել է Հարավային Կորեա: Նա նաև աղոթել է խաղաղության համար 2018-ի հունիսին գագաթնաժողովից առաջ, երբ Կիմ Չեն Ինը հանդիպեց ԱՄՆ նախագահ Թրամփի հետ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա |