Սերգեյ Մարկեդոնով. Հայ-թուրքական հարաբերությունների գլխավոր խնդիրը Ղարաբաղն է, այլ ոչ թե Ցեղասպանության ճանաչումը 2 հունիսի 2008 - 19:51 AMT PanARMENIAN.Net - «Անցյալ դարի 90-ականների սկզբում Հայաստանը պատրաստ էր հարաբերությունների բարելավմանը, սակայն գործընթացը համաձայնեցված չէր: Ապա սկսվեց պատերազմը Լեռնային Ղարաբաղում, եւ Թուրքիան փակեց իր սահմանը Հայաստանի հետ: Հասկանալի բան է, որ հարաբերությունների բարելավման մասին անգամ խոսք լինել չէր կարող»,- PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտարարել է Քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի ազգամիջյան հարաբերությունների խնդիրների բաժնի ղեկավար, պատմական գիտությունների թեկնածու Սերգեյ Մարկեդոնովը: Նա հիշեցրել է, որ Անկարան հաշվի էր առնում երկրի նախկին նախագահ Թուրգութ Օզալայի արտահայտությունը, ով հայտարարել է, որ Թուրքիան պատասխանատվություն է կրում օսմանյան ժառանգության համար: Նա դա ասել է անհանգստանալով Նախիջեւանի ճակատագրի համար, ուր կարող էին մտնել հայկական զորքերը, ըստ Բաքվի եւ Անկարայի: Այսօր Թուրքիայում կան քաղաքական գործիչներ, ովքեր ցանկանում են բարելավել հարաբերությունները Հայաստանի հետ: Սակայն կա նաեւ շատ հզոր ադրբեջանական լոբբի, որը ակտիվորեն դիմակայում է այդ գործընթացին: Երկու երկրների հարաբերությունների գլխավոր խնդիրը հենց Լեռնային Ղարաբաղն է, այլ ոչ թե Օսմանյան Կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ճանաչումը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |