Դեկտեմբերին արտահերթ ընտրություններ պահանջող ՀՀԿ-ական պատգամավորիների թիվը հասել է 8-ի![]() 9 հոկտեմբերի 2018 - 12:57 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Հանրապետական» խմբակցության ևս 2 պատգամվոր՝ Ավետ Սարգսյանը և Ռաֆիկ Գրիգորյանը, միացել են 2018 թվականի դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջին, հայտնում է «Հայկական ժամանակը»: Այսպիսով, խմբակցությունից դեկտեմբերին արտահերթ ընտրություններ պահանջող պատգամավորների թիվը հասել է 8-ի: Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության 6 և Թավշյա հեղափոխությունից հետո խմբակցությունը լքած 8 պատգամավոր դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ հայտարարություն է ստորագրել: Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին: Փաշինյանը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում, որ հանդիպման արդյունքներով ստորագրվել է հուշագիր՝ 2018 թվականի դեկտեմբերին ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ: Դրանում, մասնավորապես, ասվում է, որ «Ծառուկյան դաշինքը» չի առաջադրելու վարչապետի թեկնածու, չի մասնակցելու առաջադրմանը, ինչպես նաև նույնը չեն անի դաշինքի պատգամավորները։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |