ԵԱՀԿ ՄԽ-ն սպասում է, որ Սարգսյան-Ալիեւ հանդիպումը կօգնի վերսկսել Ղարաբաղի հարցով բանակցային գործընթացը

PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի առաջիկա հանդիպումը շատ կարեւոր է, քանի որ այն կլինի առաջինը երկար ընդմիջումից հետո: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Յուրի Մերզլյակովը: «Մենք ակնկալում ենք, որ այդ հանդիպումով կվերսկսվի Ղարաբաղի հարցով բանակցային գործընթացը եւ կբացվեն հետագա հանդիպումների եւ խնդիրների կարգավորման հեռանկարները»,- նշել է նա: Յուրի Մերզլյակովը նաեւ տեղեկացրել է, որ նախագահների հանդիպումից առաջ, որը կայանալու է հունիսի 6-ին Սանկտ-Պետերբուրգում, կայանալու են ԵԱՀԿ ՄԽ համանախագահների խորհրդատվությունները Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հետ Մոսկվայում: Նրա խոսքերով, դա սովորական աշխատանքային հանդիպում է, որը կայանում է տարին մեկ, հաղորդում է Regnum-ը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---