Ռումինայի Սենատը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

Ռումինայի Սենատը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 8-ին Ռումինիայի խորհրդարանն ավարտին է հասցրել 2017-ի նոյեմբերի 24-ին Բրյուսելում կնքված՝ ԵՄ-ՀՀ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրի վավերացման գործընթացը: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը:

Ռումինիայի խորհրդարանի ստորին պալատն այն վավերացրել էր հունիսի 27-ին։

«Հայաստանի Հանրապետության` մի կողմից, Եվրոպական Միության և Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների` մյուս կողմից, միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի մասին օրինագիծը Սենատն ընդունել է միաձայն քվեարկությամբ՝ 96 կողմ, 0 դեմ ձայներով: Օրենքն ուժի մեջ կմտնի Ռումինիայի նախագահի կողմից ստորագրվելուց և պաշտոնապես հրապարակելուց հետո»,-ասվում է դեսպանի գրառման մեջ:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---