Էրեբունու ՀՀԿ-ական թաղապետը հրաժարական է տվել![]() 9 հոկտեմբերի 2018 - 16:49 AMT PanARMENIAN.Net - Երևանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Դավիթ Գրիգորյանը հրաժարական է տվել: Այդ մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում: «Իմ շատ սիրելի Էրեբունցիներ, նախորդ տարվա սկզբից մենք միասին սկսեցինք կառուցել ու բարեկարգել մեր սիրելի Էրեբունին: Մեր համագործակցության արդյունքում միասին հասցրեցինք տարբեր ծրագրեր կյանքի կոչել: Որոշներն արդեն իրականություն են՝ մյուսները դեռ ընթացքի մեջ: Բարեկարգ փողոցներ, նոր բակեր ու խաղահրապարակներ, շուտով արդեն նոր մեծ այգի, որը ի դեպ բացառիկ նվեր է 2800-ամյա մեր քաղաքին և հենց այդտեղ էրեբունցիներով առաջին անգամ կնշենք մեր սիրելի քաղաքի տոնը: Մենք հասցրեցինք նաև ամբողջությամբ հիմնանորոգել մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը, բացել նոր ամբողջությամբ վերանորոգված մանկապարտեզ ու սա դեռ սկիզբն էր… Այս ընթացքում իմ դռները միշտ բաց են եղել ձեր առջև և առանց արհեստական խոչընդոտի շփվել ենք, ինչպես օնլայն հարթակում, այնպես էլ տետ ա տետ: Ես վստահ եմ` մենք կարողացանք միասին աշխատել, որովհետև իրար խաբելու, վախենալու կամ ավելի լավը երևալու միտում երբեք չենք ունեցել: Մենք այն ենք, ինչ կանք` պարզ, հասարակ, կամեցող: Պարզապես ուզում եմ, որ հետայսու նույնպես այս լավ ու բարի մթնոլորտը շարունակվի` ի նպաստ մեր սիրելի վարչական շրջանի»,-ասվում է Դավիթ Գրիգորյանի գրառման մեջ։ Դավիթ Գրիգորյանը հույս է հայտնել, որ նոր ղեկավարը բնակիչների հետ միասին պատրաստ կլինի կիսելու վարչական շրջանի հոգսերը, իսկ բնակիչներն իրենց հերթին պատրաստակամություն կհայտնեն օգնելու՝ ավելի լավ էրեբունի կառուցելու գործում: Դավիթ Գրիգորյանը ՀՀԿ անդամ է: Հղումներ թեմայով. ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |