Թոմաս դը Վաալ. Ցավոք, սպասելիքները Սարգսյան-Ալիեւ առաջին հանդիպումից շատ չեն

PanARMENIAN.Net - Ցավոք, սպասելիքները Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի առաջին հանդիպումից շատ չեն: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել կովկասյան հակամարտությունների գծով բրիտանացի փորձագետ Թոմաս դը Վաալը:



Նրա խոսքերով, բանակցությունների հաջող շարունակության քիչ շանս կա: «ՄԱԿ-ի «Գրավյալ տարածքների մասին» բանաձեւից հետո Ադրբեջանը սահմանազատվում է «հիմնական փաստաթղթից», որը քննարկվել է անցյալ տարի: Բաքվի ղեկավարությունը ծայրահեղ քայլերի չի դիմի մինչ նախագահական ընտրությունները, իսկ Երեւանը գերծանրաբեռնված է ներքին քաղաքականությամբ, որպեսզի գերակայությունը տա ղարաբաղյան կարգավորմանը»,-ասել է դը Վաալը:



Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը տեղի կունենա հունիսի 6-ին Սանքտ Պետերբուրգում միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---