ՀՔԾ-ն` Աշոտյանին․ Հրապարակեք սպառնալիքների փաստերը կամ հերքեք ձեր խոսքերը 9 հոկտեմբերի 2018 - 21:07 AMT PanARMENIAN.Net - ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Աշոտյանը հոկտեմբերի 9-ին հայտարարել էր, որ դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջին միացած որոշ ՀՀԿ-ականների վրա ճնշում է բանեցվել։ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նա նաև հարցրել էր, թե՝ հիմա «Ազատություն» ռադիոկայա՞նն է այլևս ՀՔԾ-ի փոխարեն իրեն սպառնում, որովհետև «մինչև այդ սպառնում էր բացառապես ՀՔԾ-ն»։ Հատուկ քննչական ծառայությունը, այդ առիթով արձագանքելով պատգամավորի հայտարարությանը, կոչ է արել պատգամավորին հրապարակել ՀՔԾ կողմից իրեն ուղղված սպառնալիքի փաստերը, այդ թվում իրեն սպառնացած ՀՔԾ պաշտոնյայի տվյալները, հակառակ դեպքում պահանջում են հրապարակային հերքում «Հորդորում ենք այսուհետ ձեռնպահ մնալ ՀՀ հատուկ քննչական ծառայության հասցեին հերյուրանքներ տարածելու գործելաոճից», - նշվում է հայտարարությունում։ Արմեն Աշոտյանն էլ խոստացել է մեկնաբանել թեման ավելի ուշ։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |