Աշոտյանը ՀՔԾ-ի՝ իր դեմ հայցի թարմացումը ճնշում գործադրելու ապարդյուն փորձ է անվանել![]() 10 հոկտեմբերի 2018 - 10:39 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Հանրապետական» խմբակցության անդամ Արմեն Աշոտյանն անդրադարձել է իր մասին Հատուկ քննչական ծառայության տարածած հաղորդագրությանը, այն համարելով տարօրինակ, և նշելով, որ իր քաղաքական հայացքները մնում են անփոփոխ: Այդ մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում: «Հատուկ քննչական ծառայության ինձ վերաբերող տարօրինակ հայտարարության առնչությամբ հայտնում եմ հետևյալը։Հոկտեմբերի 2-ի հայտնի իրադարձություններից անմիջապես հետո ՀՔԾ-ն ընթացք է տվել տարիներ շարունակ իմ անձին վերագրվող, մամուլում երբեմն հայտնվող և իրականության հետ աղերս չունեցող մեղադրանքներին իմ՝ Երևանի պետական բժշկական համալսարանի կենսաքիմիայի ամբիոնի աշխատակից լինելու հանգամանքների հետ կապված», - գրել է Աշոտյանը։ Պատգամավորը նշել է, որ երկար ժամանակ է, ինչ այդ զրպարտությունը բացառապես լրատվական առիթ էր որոշ ԶԼՄ-ների համար, իշխանափոխությունից հետո մի պահ խնդրով հետաքրքրվեց դատախազությունը, իսկ ներքաղաքական իրավիճակի սրացումից անմիջապես հետո գործի անցավ ՀՔԾ-ն։ «Այս մանրամասները ստիպված շարադրում եմ՝ ամենևին նպատակ չունենալով ազդել հարուցված գործընթացի վրա, միաժամանակ այս ժամանակահատվածում տվյալ հայցի թարմացումը ՀՔԾ-ի կողմից գնահատում եմ ինձ սպառնալու և ճնշում գործադրելու ապարդյուն փորձ։Հիշեք, որ իմ քաղաքական հայացքները մնում են անփոփոխ», - ասվում է ֆեյսբուքյան գրառման մեջ: Հոկտեմբերի 9-ին ՀՔԾ-ն հաղորդագրություն էր տարածել՝ Աշոտյանին կոչ անելով ձեռնպահ մնալ կառույցի հասցեին հերյուրանքներ տարածելու գործելաոճից։Հատուկ քննչական ծառայությունը կոչ էր արել պատգամավորին հրապարակել ՀՔԾ կողմից իրեն ուղղված սպառնալիքի փաստերը, այդ թվում իրեն սպառնացած ՀՔԾ պաշտոնյայի տվյալները, հակառակ դեպքում պահանջում են հրապարակային հերքում: Արմեն Աշոտյանն էլ խոստացել է մեկնաբանել թեման ավելի ուշ։ Հղումներ թեմայով. Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |