Զազը, Անջելիք Քիջոն, Մելոդի Գառդոն և DJ Ֆուլամուռը՝ Ֆրանկոֆոնիայի գալա-համերգին![]() 10 հոկտեմբերի 2018 - 10:57 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի շրջանակում, հոկտեմբերի 11-ին՝ ժամը 18:00-ին, Հանրապետության հրապարակում տեղի կունենա գալա-համերգ՝ լուսային և ձայնային գերժամանակակից հնարքներով, թատերականացված և պարային բեմադրություններով: Համերգի ընթացքում ելույթ կունենա աշխարհահռչակ ֆրանսիացի երգչուհի Զազը, բեմում կլինեն նաև Անջելիք Քիջոն, Մելոդի Գառդոն, DJ Ֆոլամուռը: Գալա-համերգը նվիրվելու է աշխարհռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակին: Հայաստանը պատրաստվում է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին, որին նախորդող միջոցառումներն արդեն մեկնարկել են: Հոկտեմբերի 7-ին Երևանում կայացել է Ֆրանկոֆոնիայի Մշտական խորհրդի 105-րդ նիստը, որին մասնակցել են կազմակերպության լիիրավ, ասոցացված և դիտորդի կարգավիճակ ունեցող պետությունների և կառավարությունների, ՖՄԿ գործընկեր կառույցների շուրջ հարյուր բարձրաստիճան պատվիրակություններ: Հոկտեմբերի 8-ին Մարզահամերգային համալիրում սկսվել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովը: Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում, հոկտեմբերի 7-12-ը՝ ժամը 12:00 -20:00-ը, գործում է «Ֆրանկոֆոնիայի ավանը»։ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը կլինի անկախ Հայաստանի պատմության ամենախոշոր միջոցառումը, որին միաժամանակ մասնակցելու է 84 երկրի 105 պատվիրակություն: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |