Ուսանողներին կարող են վարձն ամսական մուծելու հնարավորություն տալ![]() 10 հոկտեմբերի 2018 - 11:15 AMT PanARMENIAN.Net - ՀՀ բուհերի ուսանողներին կարող են վարձն ամսական մուծելու հնարավորություն տալ: Նման օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել ԱԺ պատգամավոր, գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերով հանձնաժողավի նախագահ Տիգրան Ուրիխանյանը: Ըստ նախաձեռնության, բարձրագույն ուսումնական հաստատությունները պարտավորվում են վճարովի հիմունքներով սովորող ուսանողներին տրամադրել ուսման վարձը ամսական մուծելու տարաժամկետ հնարավորություն։ Ըստ գործող կարգի պահանջվում է վարձը մուծել ուսումնական տարվա սկզբից, կամ դիմումի համաձայն երկու մասով կիսամյակի սկզբից, ինչը մեծ դժվարություններ է առաջացնում ուսանողների և նրանց ծնողների համար։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |