Հոկտեմբերի 11-12-ի փոխարեն աշխատանքային կլինեն հոկտեմբերի 27-ն ու նոյեմբերի 3-ը

Հոկտեմբերի 11-12-ի փոխարեն աշխատանքային կլինեն հոկտեմբերի 27-ն ու նոյեմբերի 3-ը

PanARMENIAN.Net - Կառավարության հոկտեմբերի 10-ի նիստում որոշվել է, որ հոկտեմբերի 11-12-ի փոխարեն աշխատանքային կլինեն հոկտեմբերի 27-ն ու նոյեմբերի 3-ը:

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն առաջարկել է հոկտեմբերի 21-ին ՏԻՄ ընտրություններով և «Էրեբունի-Երևան» տոնակատարությամբ պայմանավորված օրակարգում ընդգրկված նախագծում անել փոփոխություն և հոկտեմբերի 20-ին նախատեսված աշխատանքային օրը տեղափոխել նոյեմբերի 3-ին:

Ավելի վաղ, Երևանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջազգային գագաթնաժողովով պայմանավորվածհոկտեմբերի 11-12-ը հայտարարվել են ոչ աշխատանքային օրեր:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---