ՌԴ ՔԿ-ն կստուգի Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները![]() 10 հոկտեմբերի 2018 - 13:44 AMT PanARMENIAN.Net - ՌԴ Քննչական կոմիտեն կրկին կուսումնասիրի հայտնի գործարար և բարերար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները Մորդովիայի գաղութում: Այդ մասին հայտնում է «Կոմերսանտ» թերթը: Հայրապետյանը դատապարտվել էր 4-ամյա ազատազրկման խարդախության հոդվածով: 2017-ի հոկտեմբերի 16-ին Մոսկվայից ժամանած ոմն ծանոթներ՝ 2 անհայտ տղամարդ, նրան դեղերով ծանրոց են փոխանցել: Հայրապետյանն ընդունել է առաջին հայացքից սովորական դեղերը, որոնք նախկինում էլ էր ընդունում, սակայն, նրա վիճակն անսպասելիորեն կտրուկ վատթարացել է և որոշ ժամանակ անց նա մահացել է: Այդ մասին պատմել է նրա փաստաբան Կարեն Ներսիսյանը: Բժիշկները մահ են գրանցել սրտի անբավարարությունից: Հայրապետյանի հարազատներին չի գոհացրել ախտորոշումը: «Մահվան նախորդ օրը Հայրապետյանը զանգահարել է Հայաստան՝ եղբորը, և արքեպիսկոպոս Պարգևին, որը գլխավորում է ՀԱԵ ԼՂՀ թեմը, ասելով, որ իրեն թունավորել են»,-պատմել է Ներսիսյանը: Ըստ փաստաբանի, Հայրապետյանն ասում էր, որ երկար չի ապրի և խնդրել էր չհուղարկավորել իրեն առանց դատաբժշկական փորձաքննության: Փաստաբանը, վերլուծելով գործարարի հարաբերություններն իր մերձավորների հետ, ենթադրել է, որ նրանք կարող էին շահագրգռված լինել Հայրապետյանի մահվան մեջ: «Հայրապետյանի ժառանգության ընդհանուր գումարը կազմում է 100 մլն դոլար, ներառյալ շարժական և անշարժ գույքը: Եվ եթե Լևոնն ազատվեր բանտից, ապա ընտանիքում տարաձայնությունների պատճառով կարող էր տնեցիներից ոմանց զրկել ժառանգության իրավունքից, ինչը նրանց համար բացարձակապես ընդունելի չէր»: Նա դիմել է դատախազություն, շարադրելով այդ հանգամանքները, և վերահսկիչ գերատեսչությունում չեղարկել են ՌԴ ՔԿ Մորդովիայի վարչության որոշումը Հայրապետյանի մահվան հետ կապված քրգործ չհարուցելու մասին: Քննիչները լրացուցիչ կստուգեն գործարարի մահվան հանգամանքները: 2014-ի հուլիսի 24-ին գործարար Լևոն Հայրապետյանին հափշտակումների և «Բաշնեֆտի» բաժնետոմսերի ապօրինի օրինականացման գործով ՌԴ Քննչական կոմիտեն մեղադրանք ներկայացրեց ՌԴ ՔՕ 160 (յուրացում և վատնում) ու 174 (փողերի լվացում) հոդվածների հատկանիշներով: Ըստ իրավապահ մարմիններին մոտ աղբյուրի, յուրացումն այս գործում միջնորդական պարգևավճարն է, որը Հայրապետյանը ստացել է «ԱՖԿ Սիստեմա»-ին բաշկիրյան նավթային բաժնեմասերի վաճառքի գործարքից: Որպես հիմնական կասկածյալ անցնում էր Բաշկիրիայի նախկին նախագահի որդին՝ Ուրալ Ռահիմովը և ԱՖԿ «Սիստեմա» սեփականատեր Եվտուշենկովը, Հայրապետյանն այդ գործում համարվում է նրանց գլխավոր միջնորդը: Ռախիմովն ու Եվտուշենկովը ազատ արձակվեցին, Հայրապետյանը, սակայն, մնաց կալանքի տակ: Հաշվի առնելով Լևոն Հայրապետյանի առողջական վիճակը՝ ԼՂՀ ԱԺ պատգամավորական խմբակցությունները ՌԴ իրավապահ մարմիններին հորդորել էին «մարդասիրական վերաբերմունքից ելնելով գործող օրենսդրության շրջանակներում վերանայել կալանքի պայմանները, օբյեկտիվ վերաքննությամբ էապես մեղմել սահմանված պատիժը և ազատ արձակել նրան»:Հայրապետյանը համարվում է ամենախոշոր ներդրողներից մեկը Լեռնային Ղարաբաղում։ Նա մի շարք խոշոր բարեգործական նախագծեր է իրականացրել, որոնք ուղղված էին Արցախի սոցիալական և տնտեսական զարգացմանը: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |