Մարտուն Գրիգորյանը դուրս է եկել ՀՀԿ խմբակցությունից![]() 10 հոկտեմբերի 2018 - 13:07 AMT PanARMENIAN.Net - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում նշանակված Ֆելիքս Ցոլակյանին ԱԺ-ում փոխարինող Մարտուն Գրիգորյանը դուրս է եկել «Հանարապետական» խմբակցությունից: Այս մասին նա գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում: Պատգամավորն ավելի վաղ միացել էր դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջին: Հոկտեմբերի 8-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի ստորագրած հուշագրով խմբակցությունը Փաշինյանի հրաժարականի դեպքում չի առաջադրելու և չի աջակցելու վարչապետի որևէ թեկնածուի: Մի քանի օրում «Հանրապետական» խմբակցության և խմբակցությունը լքած մոտ 20 պատգամավոր հայտարարեցին, որ աջակցում են դեկտեմբերին արտահերթ ընտրությունների անցկացման պահանջին և դեմ են մինչև այդ վարչապետի պաշտոնում որևէ մեկի թեկնածության առաջադրմանը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |