Դպրոցներում հոկտեմբերի 11-ի և 12-ի փոխարեն դասերը կլրացվեն արձակուրդից հետո![]() 10 հոկտեմբերի 2018 - 14:34 AMT PanARMENIAN.Net - Դպրոցներում հոկտեմբերի 11-ի և 12-ի փոխարեն աշխատանքային օրերը կլրացվեն աշնանային արձակուրդից հետո: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։ Հոկտեմբերի 11-ն ու 12-ը ոչ աշխատանքային են հայտարարվել Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի միջոցառումների կապակցությամբ: «Հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության որոշմամբ աշխատանքային օրեր են հայտարարվել հոկտեմբերի 27-ը և նոյեմբերի 3-ը, որոնք համընկնում են օրինակելի ուսումնական պլանով նախատեսված աշնանային արձակուրդի հետ, ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, արձակուրդի անընդհատությունն ապահովելու նպատակով՝ դպրոցներում աշխատանքային օրեր է հայտարարում համապատասխանաբար՝ նոյեմբերի 17-ը և 24-ը։ Վեցօրյա աշխատանքային ռեժիմ ունեցող դպրոցներին հանձնարարվել է դասացուցակում կատարել համապատասխան փոփոխություններ բաց թողնված օրերի դասերը լրացնելու համար »,-ասվում է ֆեյսբուքյան գրառման մեջ: Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |