Պավել Մանուկյանն ազատ է արձակվել![]() 10 հոկտեմբերի 2018 - 15:54 AMT PanARMENIAN.Net - Ոստիկանության ՊՊԾ գունդը գրոհած «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Պավել Մանուկյանն ազատ է արձակվել, հայտնում է Factor.am-ը: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել 1 մլն դրամ գրավը: Մոտ երկու տարի անազատության մեջ գտնվող Մանուկյանը հացադուլի մեջ էր, նրա պահանջն էր խափանման միջոցի վերանայումը: «Սասնա ծռերը» 2016-ի հուլիսի 17-ին գրավել և երկու շաբաթ շարունակ վերահսկողության տակ են պահել ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել է երեք ոստիկան: Զինված խմբի անդամները չեն ընդունում մեղքը՝ պնդելով, որ ապստամբություն են արել։ Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |